ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

ՀԽ նախագահ. «Հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանը քայլերի մի քանի հնարավորություն ունի»

Հարցազրույց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ

- Արձանագրությունների ստորագրումից մինչ օրս փոփոխվե՞լ է Հանրային խորհրդի դիրքորոշումը:

-Կարծում եմ` չի փոփոխվել: Ասում եմ կարծում եմ, որովհետև այդ հարցին նվիրված հատուկ նիստ չի եղել:  Եթե դիրքորոշման փոփոխություն լիներ ՀԽ անդամների մեջ, նրանք այս հարցին նվիրված քննարկումներ կնախաձեռնեին:  Բայց առաջիկայում լավ կլինի, որ քննարկենք  այս հարցի ընթացքը, որովհետև, այնուամենայնիվ, ինչ-որ փոփոխություններ կան գործընթացի մեջ:

-Արձանագրությունների ստորագրումից հետո հինգ ամիս է անցել, սակայն դրանք դեռևս վավերացված չեն: Ներկայիս իրավիճակը համարո՞ւմ եք գործընթացի ձգձգում, և ինչպես եք գնահատում երկու կողմերի քայլերն այս ամիսների ընթացքում:

-Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիայում տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանն  ամեն զոհաբերության կգնա, միայն թե ճանապարհները բացվեն: Եվ Թուրքիան փորձեց անուղղակի ձևով սահմանների բացման նախապայման առաջադրել` Ղարաբաղի հարցը: Սակայն, Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, հակառակը, ավելի կոշտացավ:

Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող գործընթացը նույնպես շարունակվեց նախկին հունով: Փաստորեն, Թուրքիայի մտադրությունը` առաջին քայլը կատարելով` հասնել Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուն, չիրականացավ:   Թուրքիայի  «խորամանկ» խաղը հանգեցրեց նրան, որ միջազգային հանրության մեջ սկսեց ինչ-որ բան կորցնել, ոչ թե շահել:

Մեծ տերությունները, որոնք  կցանկանային բաց տեսնել ճանապարհները և շահագրգռված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ,  այսօր հասկանում են, որ հարցի լուծման խոչընդոտներ է ստեղծում  թուրքական կողմը,  ոչ թե հայկականը:

12.03.2010            ավելին >>  

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
657268
613770