|
|
 |
|
|
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հունվարի 23-ին, ժամը` 21:20-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» ծրագրի հյուրն է լինելու ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:
| |
Վաղը` հունվարի 22-ին, ժամը` 22:20-ին, «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի հյուրն է լինելու ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:
| |
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
1992 թ. Ռիո-դե-Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման գագաթաժողովում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 19-րդ նստաշրջանում և 2002թ. Յոհաննեսբուրգում կայացած Կայուն զարգացման համաշխարհային վեհաժողովում աշխարհի պետությունները քննարկել են և պարտավորվել իրականացնել անցում դեպի կայուն /հավասարակշռված, ներդաշնակ/ զարգացում տեղական, ազգային և գլոբալ մակարդակներում /sustainable development, устойчивое развитие/:
Հայաստանի Հանրապետությունը միացել է վերոհիշյալ բոլոր գագաթաժողովների որոշումներին, սակայն առ այսօր, ցավոք, լիարժեքորեն չի կատարել հանձն առած պարտավորությունները:
Կայուն զարգացման ազգային խորհուրդը ստեղծվել է ՀՀ Կառավարության 2002 թ. հուլիսի 25-ի հ. 1102 - Ա որոշմամբ, սակայն դեռևս ոչ մի նիստ չի գումարվել: ՀՀ Կայուն զարգացման /ԿԶ/ հայեցակարգը մշակվել է երկրի գիտական և հասարակական հատվածների կողմից, նրա հիմնական մոտեցումներն ու սկզբունքները հաստատվել են ՀՀ Ազգային կոնֆերանսի կողմից և ընդգրկվել “Ռիո+ 10 ” ազգային զեկույցում /Հայեցակարգի համառոտ տարբերակը ներկայացված է հավելվածում/: Սակայն ԿԶ ազգային ռազմավարություն չի մշակվել, ազգային խորհուրդը չի գործում, չեն ձևավորվել ԿԶ տեղական խորհուրդներ /բացառությամբ Հրազդան քաղաքի/ և այլն: | |
ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ընտրական քարոզչության առաջին օրը
Երկուշաբթի օրը` հունվարի 21-ին, ժամը 18:00-ին, «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը կհանդիպի երիտասարդության հետ, որի ընթացքում էլ Վազգեն Մանուկյանը կներկայացնի իր ծրագրային դրույթները:
ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն | |
«Մեր նախընտրական ծրագրի հիմնական թեզը ազատ մարդն է»,-Ընդգծեց ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը «Տեսակետ» ակումբում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ

Շուտով նախագահական ընտրություններն են, եւ ամենակարեւոր հարցն այն է, թե ի՞նչ խնդիր ենք մեր առջեւ դնում եւ ի՞նչ հարցեր ենք ուզում լուծել այդ ընտրությունների միջոցով: Ես ընթերցել եմ գրեթե բոլոր թեկնածուների ծրագրերը, դրանցից շատերի դրույթների հետ համաձայն եմ, բայց գաղափարական մոտեցումների տեսանկյունից մերը տարբերվում է: Ոմանց համար կարեւորը հետեւյալն է. կա մի պետություն, որտեղ ամեն ինչ լավ է, բայց մարդկանց ինչ-որ խումբ զավթել է այդ պետությունը, եւ եթե հիմա այդ մարդկանցից ազատվենք, ապա ամեն ինչ լավ կլինի, կունենանք նորմալ պետություն: Մյուսները այս կամ այն ձեւով ասում են, որ պետության զարգացումը էվոլյուցիոն պրոցես է, եւ ուղղակի պետք է սպասել, որ գան ավելի ազնիվ, ավելի մաքուր, ավելի խելոք մարդիկ, ովքեր կամաց-կամաց փոփոխություններ կկատարեն, եւ մենք կունենանք մեր փափագած երկիրը:
Մեր կարծիքը բոլորովին այլ է: Մենք գտնում ենք, որ արդեն 10-15 տարի է, ինչ ձեւավորվել է մի կարծրացած մոդել. անձերը փոխվում են, բայց մոդելը նույնն է մնում: Եվ եթե մոդելը չփոխվի, ապա ում էլ դնես այդտեղ, ամեն ինչ նույնն է մնալու: Այս պատճառով մեր նախընտրական ծրագրի մեջ բավական մանրամասն վերլուծում ենք, թե անկախություն ստանալուց հետո ինչ էտապներով է անցել մեր քաղաքական կյանքը: Վերլուծության մեջ հատուկ ընդգծում ենք, որ այս բրգաձեւ համակարգը կառուցված է տնտեսության եւ քաղաքականության սերտաճման հիման վրա: Խոշոր բիզնեսմենների եւ քաղաքական ղեկավարության սերտաճումը նոր չի ստեղծվել, այդ երեւույթը կար, եւ դրա դեմ էինք պայքարում թե՛ 1996-ին, թե՛ դրանից հետո, թե՛ այսօր:
Մեր ծրագիրը բովանդակում է հետեւյալ հարցադրումները. | |
ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի կենտրոնական շտաբը իր խորին ցավակցություններն է հայտնում ՀՀ Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանին և նրա ազգականներին հոր` Սերգեյ Հարությունյանի, մահվան կապակցությամբ:
| |
Վազգեն Մանուկյանը հանդիպելու է ՀԿ-ների ղեկավարների հետ
Վաղը` հունվարի 18-ին, ժամը 12:00-ին, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հյուրընկալվելու է «Ավիատրանս» հյուրանոցում տեղակայված «Տեսակետ» ակումբում: Վազգեն Մանուկյանը հանդիպման շրջանակներում պատասխանելու է հասարակական կազմակերպությունների ղեկավարների հարցերին: Հանդիպմանը ներկա են լինելու նաեւ ԶԼՄ-ները:
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
նախընտրական շտաբի մամլո ծառայություն
| |
Վազգեն Մանուկյանը հունվարի 19-ին, ժամը 15:00-ին հանդիպելու է համակիրների հետ
Շաբաթ օրը` հունվարի 19-ին, ժամը 15:00-ին, Գարեգին Նժդեհի անվան հրապարակում տեղակայված «Մետրո» թատրոնում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հանդիպելու է իր համակիրների հետ:
Դահլիճը ջեռուցվում է:
ԱԺՄ լրատվական ծառայություն | |
Վազգեն Մանուկյանին աջակցող կուսակցությունների թիվն ավելացավ եւս մեկով
«Ազգային Միասնության Ուխտ» կուսակցության Քաղաքական խորհուրդը 2008թ. հունվարի 11-ի իր ընդլայնված նիստում որոշում է կայացրել ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններին պաշտպանել ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը:
Կուսակցության քաղաքական
խորհրդի նախագահ` Ռաֆայել Համբարձումյան | |
Հրանտ Խաչատրյանը վերադարձավ ոստիկանությունից
Րոպեներ առաջ ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժնից վերադարձավ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն ու փաստաբան Վարդան Զուռնաչյանը:
Ոստիկանության կենտրոնի բաժանմունքում Հրանտ Խաչատրյանը բացատրություններ է տվել` կապված այսօրվա ՍԻՄ գրասենյակում տեղի ունեցած միջադեպի հետ: Այդ դեպքի կապակցությամբ ոստիկանության կենտրոնի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի մամլո ծառայություն | |
|
|
|
 |
 |
|
 |
|
|