|
|
 |
|
|
ԳՐԱԴԱՐԱՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՓԱԿՈՒՂՈՒՄ
Ելույթներ և հոդվածների
ժողովածու
«Վ.Ի.Վ. ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ»
ԵՐԵՎԱՆ
2002 | |
«Եվրաինտեգրման գործընթացը կարող է մի քիչ դանդաղել, բայց անշեղորեն առաջ կգնա». Վազգեն Մանուկյան
Մոսկվա կատարած այցից հետո մամուլում և սոցիալական ցանցերում քննարկվող թիվ մեկ հարցի` Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման վերաբերյալ «Անկախ»-ին իր տեսակետը հայտնեց ԱԺՄ նախագահ, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:«Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից, փոխելով 3 նախագահ, 5-6 խորհրդարան ու 6-7 վարչապետ, տարվել է միևնույն արտաքին քաղաքականությունն իր հիմնական գծերով` ստրատեգիական գործընկերությունը և կապվածությունը Ռուսաստանի հետ, որտեղ հիմնականում դրված են եղել ոչ միայն տնտեսական, այլև պաշտպանության և անվտանգության հարցեր»,-ասաց նա:Սակայն, Մանուկյանի դիտարկմամբ, դրա հետ միասին քայլ առ քայլ Հայաստանը գնացել է դեպի Եվրամիություն` վերցնելով եվրոպական արժեքները, եվրոպական ռեֆորմները տեղափոխելով մեր հողի վրա և մեծ արդյունքներ է գրանցել (ինչը նաև Եվրոպայի գնահատականն է)` ի տարբերություն հետխորհրդային շատ այլ հանրապետությունների:Մանուկյանը նաև հիշեցնում է, որ Հայաստանը կապված է ՆԱՏՕ-ին, մասնակցել է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, և դա որևէ հակասություն չի առաջացրել: | | |
|
|
 |
 |
|
 |
|
|