ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԵԿԵՔ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ, ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ
Անմիջապես ասեմ, որ խոսքը բարոյական հաղթանակների մասին չէ: Իհարկե, դրանք էլ իրենց դերն ունեն, բայց իրական հաղթանակներն են, որ առաջընթաց քայլ են ապահովում ու հզոր դրական էներգիա առաջացնում: Մենք միշտ, չգիտես ինչու, այդ իրական հաղթանակները փնտրում ենք հայոց պատմության հեռավոր անցյալում, այնինչ դրանք առկա են նաև մեր կողքին և մեր միջոցով են իրականացվել: Մնում է միայն տեր կանգնել այդ հաղթանակներին, և մեր երկիրը կունենա ապագա: |