ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄՈՒՄ11.03.2004  


Նախ ես ուզում եմ ողջունել մեր մտավորականության նախաձեռնությունը: Եթե երկրում նորմալ վիճակ է լինում, մտավորականությունը զբաղվում է իր գործով: Բայց երբ երկրում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվում, մտավորականությունը համախմբվում է եւ շատ կարեւոր դեր է կատարում: Նման մի բան տեղի ունեցավ 80-ական թվականներին: Շատերին գուցե հայտնի չէ, որ այն ժամանակ մտավորականները աստիճանաբար համախմբվեցին, սկսեցին միասին քննարկել ազգային հարցեր, եւ երբ 88 թվականին պայթեց շարժումը, մեր մտավորականությունը կարողացավ ապահովել բոլոր ուժերի միասնությունը: Մի բավական երկար ժամանակամիջոց ժողովուրդը միասնական ուժ էր: Մտավորականության միասնությունը էական նշանակություն ունեցավ:

Այժմ նույն իրավիճակն է: Բնազդով յուրաքանչյուրը իր մաշկի վրա զգում է, որ կանգնած ենք արհավիրքի առջեւ, եւ պատահական չէ մտավորականության այս համախմբվելու, հեղինակությունը բարձրացնելու, առաջ տանող ուժ դառնալու ձգտումը: Երբեմն ասում են, որ մենք կանգնած ենք մարտահրավերների առջեւ: Այդ միտքը շատ են սիրում կրկնել մանավանդ իշխանավորները: Մարտահրավերների առջեւ կանգնում են առողջ հասարակությունները, պետությունները: Երբ առաջ ես գնում, դիմացինի առաջընթացի ու քո առաջընթացի միջեւ հակասություն է առաջանում, այսինքն` պայքարի մեջ են մարտահրավերները: Մարտահրավերների առջեւ չենք կանգնած, կորուստների առջեւ ենք կանգնած, սպառնալիքների առջեւ ենք կանգնած,սա է իրավիճակը: Երբեք այսպիսի դինամիկ, մեծ արագությամբ զարգացող աշխարհ չենք տեսել: Միաժամանակ կարծրանում ենք մի կաղապարի մեջ, ինչ տեղում կարծրացար, կարծրացավ աշխարհը, այդտեղից դուրս չես գա: Այդ երկու գործընթացներից էլ հետ ենք մնացել: Տարածաշրջանում հսկայական փոփոխություններ են կատարվում: Մենք ամենավերջինն ենք:


Բայց պետք է նշել, որ սպառնալիքների հետ միասին երբեք այսպիսի հնարավորություններ չեն ունեցել մեր պետությունն ու մեր ժողովուրդը: Աշխարհը լի է սպառնալիքներով, աշխարհը նաեւ լի է հնարավորություններով: Ինչպիսի՞ն պետք է լինի մեր պետությունը, որպեսզի օգտվենք հնարավորություններից ու դիմակայենք սպառնալիքներին: Մեր ժողովուրդը պետք է ապրեր ազատ, հպարտ, ստեղծագործական ներուժը օգտագործելով: Պիտի ունենայինք պետություն` օրինականության պայմաններում շատ զգայուն միջազգային փոփոխությունների, միջազգային գաղափարական, մշակութային հոսանքների նկատմամբ, բայց խարսխված մեր ազգային արժեքների, մշակույթի, ավանդույթների, բարոյականության վրա: Մեր երկիրը տեսիլք պիտի ունենար` ինչի է ձգտում, ի՞նչ է տեսնում 10-20-50 տարվա հեռանկարում: Նույնիսկ անիրականանալի տեսիլք պետք է ունենաս, որ հասնես դրան, ձգտես համագործակցության, ձգտես մրցակցության: Իսկ ինչպիսին է մեր պետությունը: Կարծես մի խումբ` մի 2-3 հոգի  պապերից ժառանգություն է ստացել այս ամենը, մենք էլ իրենց ճորտերն ենք: Ընդ որում սրանք բավական վատ ժառանգորդներ են, մսխում են կազինոներում, ամեն ինչ մսխել են արդեն:

Այսպիսի իշխանությունը մի օր անգամ իրավունք չունի մնալ Հայաստանում: Երբեմն ասում են (և այստեղ էլ ասվեց), որ սա պատմական անհրաժեշտություն է: Կտրականապես համաձայն չեմ: Պատմության մեջ ոչինչ անխուսափելի չէ: Ես համոզված եմ` եթե պատերազմում պարտվեինք, հիմա բոլորս կապացուցեինք, թե ինչքան անխուսափելի էր այդ պատերազմում պարտվելը: Ոչինչ անխուսափելի չէ, եթե կա կամք, խելք, ցանկություն ու կազմակերպվածություն: Այս իշխանությունը ոչ միայն վատն է (վատ լինելու դեպքում էլ է պետք հանել), այլեւ վիրավորական: Չի ընտրվել ու նստած է: Ինչու՞:  Նրա ներկայությունը երկրին է խանգարում, այդ տեսակետից մեզ ասում են երբեմն, հենց ինքն էլ կոչ էր անում, Ռ.Քոչարյանը կոչ էր անում, աում էր ինչու է եղել, աշխատեք ձեզ վրա, մի քիչ ժամանակ  կանցնի ընտրություններին նորից կգաք, էդ թակարդի մեջ նորից ընկնենք: Ինչ տարբերություն ընտրությունների ու այսօրվա միջև: Եթե ընտրությունների ժամանակ դու գիտես իրենք ինչ են անելու, այսօր այդ նույն բանը անում են: Անիմաստ է ընտրություններին սպասելը: Հետեւաբար իշխանությունները պետք է գնան, բայց ինչպե՞ս: Սահմանադրության մեջ այդպիսի ընթացակարգ սահմանված չէ: Կա մի ճանապարհ միայն. միասնական, համաժողովրդական շարժում:

Ուրեմն առաջին նպատակը իշխանությունը փոխելն է ժողովրդական շարժման միջոցով: Բայց դա պետք է անել հնարավորինս փոքր ցնցումով: Ո՞ր դեպքում կլինի փոքր ցնցում. եթե լինի միասնականություն եւ ապագայի տեսիլք: Երբ ասում եմ, թե չկա լիդեր, որի շուրջը համախմբվեն, բոլոր հավակնորդները սկսում են ինձնից նեղանալ: Իսկապես հիմա չկա   նման մեկը, և լավ է, որ չկա, վտանգավոր է, եթե նորից մտածենք, թե մի  հերոս կա,  և նա գիտի` ինչ անել եւ ինչպես անել, նրա հետեւից գնանք, որ հետո ամեն ինչը լավ լինի: Բայց լիդեր պետք է: Ժողովուրդը լիդեր չի կարող լինել: Լիդերը պետք է լինի մի խումբ, ինչպես մի ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեն էր: Հիմա պետք է բոլոր հավակնորդները, քաղաքական գործիչները, մտավորականները համախմբվեն մի խմբի մեջ, եւ այդ լիդերական խումբը շարժումը տանի առաջ: Այդ դեպքում մի քանի հարց է լուծվում: Արդեն չեն ասեի` սրա ունքը ծուռ է, նրա ոտքը կաղ է, այսինքն` խմբում պետք է միավորվեն ոչ թե բացասական, այլ դրական կողմերը, եւ պետք է լինի նպատակ: Ի վերջո մեր նպատակը վատ մարդուն հանելը եւ նոր մարդու բերելը չէ: Հիշենք 1991 թվականը, երբ ընտրում էինք Լ.Տեր-Պետրոսյանին, ամբողջ ժողովուրդը նրա կողմն էր: Եվ ի՞նչ չափանիշով էր նա վատ, բոլոր չափանիշներով էլ լավ էր: Բայց ինչ եղավ վերջում: Այսինքն` մեր դառը փորձի վրա պետք է հասկանանք, որ մեր առջեւ պետք է դնենք նաեւ խնդիրներ, հասկանանք` ինչու է այսպես:

Հետեւաբար նոր իշխանությունը պետք է պարտավորվի, գալով իշխանության, առաջիկա երկու տարվա ընթացքում փոխել Սահմանադրությունը, փոխել ընտրական օրենքը,  կատարել բազմաթիվ փոփոխություններ: Պետության կառուցվածքը պետք է փոխել, որպեսզի այսպիսի բաներ հետագայում չլինեն, վերահսկելի լինի իշխանությունը: Դա պետք է երաշխավորի լիդերական խումբը եւ կարողանա կատարել:

Ով որ լինի նախագահը, երկու տարվա ընթացքում պետք է իրականացնի դա, որից հետո, ինչպես առաջարկել եմ, պետք է հեռանա: Առաջարկել եմ նաեւ հանրաքվեի դնել վստահության հարցը, բայց հեռանալը ես ավելի ճիշտ եմ համարում, չնայած գիտեմ, որ քաղաքական գործիչներից ոչ մեկը կողմ չէ: Նախ` դա լրացուցիչ երաշխիք է, որ ընտրությունները նորմալ կանցնեն: Երկրորդ` դա օրինակ էր, մեր ժողովրդի մեջ բացակայում է օրինակը: Դրական օրինակների պակասություն ունենք: Թվում է, թե ով որ գնում է իշխանության, պետք է անպայման աշխատի ամեն կերպ պահել փողն ու իշխանությունը: Դրական օրինակներ են մեզ պետք: Եվ երրորդ` բոլոր հավակնորդների հավակնությունները կնվազեն, եթե իմանան, որ երկու տարուց հետո  իրենց համար հնարավորություն է ստեղծվելու: Եվ վերջապես մաքրվելու հնարավորությունը. այդ նոր իշխանությունից ինչ ենք պահանջելու առաջիկա տարիների ընթացքում, ինչ իքնամաքրում է լինելու: Ժամանակը չի սպասում, կարծում եմ` եթե բոլորս միասին գնանք այս ճանապարհով, կհաղթենք, եւ երկու տարվա անցումից հետո կասենք` մենք իրոք ունենք մի պետություն, որով կարող ենք հպարտանալ:


        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
627729
588204