|
|
 |
|
|
«Դպրոցները պետք է զերծ պահել քաղաքական պրոցեսներից». Վազգեն Մանուկյան | 14.04.2017 |
-Պարոն Մանուկյան, դպրոցների տնօրենների հետ կապված աղմկահարույց միջադեպից հետո 30 դպրոցների տնօրեններ դատական հայց են ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ` պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և դրամական փոխհատուցում տրամադրել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը: - Մի բանում համոզված եմ` դպրոցները պետք է զերծ պահել քաղաքական պրոցեսներից: Նոր Սահմանադրության համաձայն դատավորները, դատախազները, քննիչները, ոստիկանության, ազգային անվտանգության համակարգի շատ պաշտոնյաներ կուսակցական չպետք է լինեն: Կարծում եմ` արժե նաև օրենք ընդունել, ըստ որի սահմանափակվի դպրոցի տնօրենների, ուսուցիչների կուսակցական լինելու իրավունքը: Բացի դա, պետք է քննարկել, թե պայմանները հնարավորություն տալի՞ս են, որպեսզի ընտրությունները չկատարվեն դպրոցների շենքերում: Եթե կա հնարավորություն, պետք է այդ գործընթացը կրթական հաստատությունների շենքերից հանել և միայն ծայրահեղ դեպքերում թողնել, երբ տվյալ տարածքում շենքային այլ հարավորություններ ուղղակի չկան: Ինչ վերաբերում է այս գործին, ապա ես չգիտեմ, թե ինչ ցուցակներ են պատրաստվել, այդ ցուցակները պատրաստելով կողմնակիցնե՞ր են փնտրել, թե՞ եղել է պարտադրանք, աշխատանքային ժամի՞ն է կատարվել այդ ամենը, թե աշխատանքից դուրս, թող դատարանը որոշի` օրենքի խախտումներ եղել են, թե ոչ: Կարծում եմ` Հանրայի խորհուրդը իր օրակարգում կմտցնի հանրակրթական համակարգի ապաքաղաքականացման հարցը և կքննարկի համապատասխան օրենքի ընդունման անհրաժեշտությունը` ներկայացնելով այն և՛ գործադիր, և՛ օրենսդիր իշխանություններին:
| | |
|
|
 |
 |
|
 |
|
|