ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

Կարելի է դասագիրք գրել շարժումների մասին.Վազգեն Մանուկյան08.07.2015  


Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայի <<Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման>> շարժման մարումը բնական գործընթաց է համարում:<<Կարելի է դասագիրք գրել շարժումների մասին : Ուղղակի շատ մարդիկ այդ թվում նաև ես, այդ ամենի միջով վաղուց անցել ենք. ոչ մի բան հավերժական չէ, լինում է, որ շարժումները վերելեք են ապրում, լինում է, որ մարում են, ջարդվում կամ նվազում են: Շարժման մարումը այս փուլում բնական է, բայց դա չի նշանակում, որ մեկ-երկու ամիս հետո, եթե շարժման բարձրացրած խնդիրը օբյեկտիվ լուծում և հիմավոր պարզաբանում չի ստանում, չի կարող կրկին պոռթկալ>>,- Hayeli.am-ի հետ զրույցում նշեց Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքով անգամ ղարաբաղյան շարժման ժամանակ ամիսներ էր լինում, որ աննախադեպ վերելք կար, լինում էին նաև ամիսներ, երբ նվազում էր գնում, որն այն ժամանակ, ըստ Վազգեն Մանուկյանի հիմնականում կախված է եղել << դրսի արձագանքներից>>: Կոնկրետ Բաղրամյան պողոտայի շարժման մեջ ԱԺՄ նախագահը <<գեպոլիտիկ խնդիրներ>> չի տեսել: Դիտարկմանը, թե ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նման երանգների մասին խոսել էր, Վազգեն Մանուկյանն արձգանքեց. <<Աչքը տեսածից է վախենում: Ռուսները Ուկրաինայում այնպիսի բաներ տեսան, որ դրանից հետո իրենց աչքին ամեն ինչ մայդան է երևում: Լավրովը խելոք մարդ է, բայց դա չի նշանակում, թե նա այնքան խելոք է, որ կարող է հասկանալ, թե Հայաստանում ինչ է կատարվում: Բայց ամեն դեպքում, կարծքում եմ, որ ուկրաինական դառը փորձից հետո իրենց պետք է ներողամտաբար վերաբերել>>:
Այնուամենայնիվ քաղաքականացվա՞ծ էր շարժումը, թե՞ ոչ: Վազգեն Մանուկյանի կարծիքով՝ հիմնականում ո՛չ, թեպետ քաղաքականություն կա ամեն ինչի մեջ. <<Շարժումը քաղաքական չէր այն իմաստով, որ շարժման նախաձեռնողների թիկունքում քաղաքական ուժեր կանգնած չէին: Բաղրամյանում հավաքված երիտասարդները հետևողականորեն իրենցից հեռու էին մղում բոլոր քաղաքական ուժերին, ովքեր փորձում էին իրենց հաշվին դիվիդենտներ շահել, թեպետ վերջում՝ <<Ժառանգության>> պարագայում մի փոքր կորցրեցին անաղարտությունը>>,- նշում է Վազգեն Մանուկյանը: Իսկ ինչ վերաբերում է <<Էլեկտրիկ Երևան>> գործողոթյանը ընդհանրապես և վերջին օրերի հանգուցալուծմանը մասնավորապես, ապա Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ՝ Հայաստանում ստեղծվել է աքսիոմատիկ մտածողության համակարգ, որը խանգարում է ճիշտ որոշումներ կայացնել. <<Զուտ ստրատեգիայի առումով, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առաջարկում է որոշակի լուծում, երիտասարդները պետք է ինքնակամ ետ քաշվեին Ազատության հրապարակ՝ թեկուզ և հայտարարեին, որ համամիտ չէին այդ լուծմանը: Եթե անգամ այդ լուծումը միջանկյալ լուծում էր, բայց ամեն դեպքում իշխանության կողմից դա նահանջ էր և պարզ էր, որ այդ քայլից հետո շարժումը գնալու էր նվազման: Երբ զգում ես, որ շարժումը գնում է մարման, ավելի լավ է դա անես ինքդ, խոսքը նախաձեռնողներին է վերաբերում, քան թե թույլ տաս, որ այն հանգի>>,-կարծում է ԱԺՄ նախագահը: Ինչ վերաբերում է իշխանության, հատկապես ոստիկանության հանդուրժողականությանը, ապա Վազգեն Մանուկյանը համոզված է, որ ոստիկանության ցանկացած քայլ պայմանավորված է հրահանգով. <<Պարզ է, որ ճնշումներ չեն եղել, որովհետև չի եղել հրահանգ: Այս անգամ իշխանությունը իրեն շատ խելոք դրսևորեց. հունիսի 23-ի ջրցան մեքենաների գործադրումից հետո արձագանքը շատ բացասական էր, որից հետո շատ հստակ հայտարարվեց, որ ուժ չի գործադրվելու: Ես կարծում եմ, որ իմաստ չուներ ուժ գործադրել, որովհետև առանց դրա էլ շարժումն արդեն գնում էր մարման: Բացի այդ պետք չի մոռանալ, որ ի տարբերություն քաղաքկան ուժերի, երիտասարդների պարագայում բոլորի՝ այդ թվում նաև իշխանությունների վերաբերմունքը այլ էր. ակնհայտորեն դրական էր: Հիշու՞մ եք, Քիմ Քարդաշյանին ու նրա ամուսնուն ոնց էին բոլորն ասում՝ մեր փեսան, մեր աղջիկը: Էս երիտասարդներին էլ բոլորն ասում էին՝ մեր երեխեքն են: Վերջիվերջո այդ շարժումը իշխանություների դեմ չէր, էնպես չի որ իշխանությունները համամիտ չէին, կամ իրենց համար բարձրացված պահանջների կատարումը ցանկալի չէր>>,- եզրափակեց Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ ինքը <<էլեկտրիկ Երևան>> շարժման մեջ ոչ մի շինծու բան չի տեսել:Կարինե Սարիբեկյան
        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
627676
588151