ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

Հանրային խորհրդի նախագահն անհնար է համարում Արցախի գոյությունն Ադրբեջանի կազմում13.03.2014  


Հայկական կողմը գնահատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ համանախագահների ջանքերը, հատկապես հրադադարը պահպանելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ռումինական AGERPRES լրատվական գործակալությանը տված հարցազրույցում,հաղորդում է lurer.com-ը : «Որպես նախկին պաշտպանության նախարար կարող եմ հավաստել, որ ամենավատ խաղաղությունը լավ է պատերազմից: Իսկ դրա վտանգը միշտ կա, որը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ ոչ միայն Հայաստան ի եւ Ադրբեջանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Ուստի մենք համաշխարհային հանրությունից եւ գործընկեր երկրներից, որոնց մեջ է նաեւ Ռումինիան, ակնկալում ենք այդ վտանգի գիտակցություն, իրավիճակի սթափ գնահատում եւ համապատասխան վարքագիծ»,- նշել է Մանուկյանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները վարում են դրա մանդատն ունեցող երեք միջնորդ երկրները’ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, եւ, Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ, որեւէ այլ երկրի կողմից, հատկապես ԵՄ անդամ, ամենաճիշտ պահվածքը կլիներ հետեւել համանախագահների ընդհանուր դիրքորոշմանը: «Այս հարցում, երբեմն այստեղ ու այնտեղ արտահայտվող միակողմանի հայտարարությունները ոչ միայն վնաս են հասցնում բանակցային գործընթացին, այլեւ փչացնում երկկողմ հարաբերությունները»,-նկատել է նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկում են հարցը լուծել երեք հիմնարար սկզբունքների հիման վրա’ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: «Այստեղ է, որ Ադրբեջանը համառում է եւ չի ուզում ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Եվ առավել, դեմ է բուն բանակցություններին Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությանը: Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում հարցի լուծումը. արդեն 25 տարի է Լեռնային Ղարաբաղը փաստացի ինքնուրույն է, այսօր 30-40 տարեկան սերունդը չի է լ հիշում, որ երբեւէ եղել են ադրբեջանական վարչական ենթակայության տակ, եւ հանկարծ ինչպե՞ս եք պատկերացնում, որ երրորդ երկրներ, այդ թվում Հայաստանը, Ադրբեջանը եւ համանախագահ Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, թղթի տակ ստորագրությամբ նրանց զրկում են իրենց ինքնուրույնությունից»,-ընդգծել է Վազգեն Մանուկյանը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: Անկախ By ankakh
        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
627700
588175