ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

Դավութօղլուն ցանկանում էր «շոշափել հասարակական տրամադրությունները»16.12.2013  


Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպել է որպես անհատ։ «Ազատությանը» տված հարցազրույցում Մանուկյանը փոխանցեց, որ Երևանում անցած հինգշաբթի տեղի ունեցած հանդիպմանը նա չի ներկայացրել ոչ Հայաստանի, և ոչ էլ Հանրային խորհրդի տեսակետը: Պարզապես իր անձնական մոտեցումներ է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ, ինչը հետաքրքրել է Դավութօղլուին: «Առավոտյան ուղղակի պատվիրակությունից մեկը զանգեց, հարցրեց՝ ես դե՞մ չեմ լինի հանդիպելու, ասացի՝ «դեմ չեմ»։ Ինչու է ինքը ուզել հանդիպել, կամ ինչու պատվիրակությունը է այդպիսի բան կազմակերպել, ես դժվարանում եմ ասել, բայց հետը խոսելիս տպավորությունս այն էր, որ իրենք ոչ այնքան եկել էին ինչ-որ հայտարարություններ անելու, որքան շոշափելու հասարակական տրամադրություններ։ Եվ այդ տեսակետից երևի կարևորել էին [ինձ]... և Հանրային խորհուրդ, և առաջին վարչապետ, «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, պաշտպանության նախարար պատերազմի ժամանակ, որովհետև հատուկ նշեց ինքը, ասաց, որ իրեն հետաքրքիր է խոսել մարդու հետ, ով էքստրեմալ ժամանակներում ղեկավար է եղել»,- ասաց Մանուկյանը։ «Ես որպես անհատ էի խոսում»,- շարունակեց Հանրային խորհրդի նախագահը.- «Եվ ես ուզեցի, որ ինքը հստակ պատկերացնի մեր վերաբերմունքը Ղարաբաղի հարցին, ցեղասպանության և մեր փոխհարաբերությունների վերականգման կամ ստեղծման հարցերին»։ Ի պատասխան մեր հարցին, թե արդյոք իր այդ հանդիպումը համաձայնեցրե՞լ էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Մանուկյանն ասաց, թե ոչ հանդիպումից առաջ և ոչ էլ հետո Սերժ Սարգսյանին այդ մասին տեղյակ չի պահել: «Ես իր հետ չեմ խոսել դրա մասին, ոչ մի համաձայնության անհրաժեշտություն չկար, ինձ դիմել էին որպես անհատի, ես էլ որպես անհատ գնացել էի։ Ես չգիտեմ նույնիսկ՝ նա տեղյակ է, թե՝ ոչ մեր հանդիպման մասին»,- ասաց նա։ Չնայած այն հանգամանքին, որ ինքը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարին, Վազգեն Մանուկյանը դրական է համարում, որ պաշտոնական Երևանը ընդգծված սառնությամբ ընդունեց Դավութօղլուին: Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանը չընդունեց Թուրքիայի արտգործնախարարին, Էդվարդ Նալբանդյանն էլ նրա հետ ժամուկես հանդիպումից հետո որևէ հայտարարություն չարեց: Պաշտոնական հայտարարության մեջ այդ հանդիպման մասին ընդամենը մեկ նախադասություն էր հիշատակված:
«Ես դրական և ճիշտ եմ գնահատում, որ նախագահը չհանդիպեց Դավութօղլուին, և սառը վերաբերմունքը, որովհետև իրենք մեզ փաստորեն այս արձանագրությունների հարցում կոպիտ ասած «քցեցին»։ Գնացինք ինչ-որ ճանապարհով, հաղթահարելով մեծ բարդություններ, և Թուրքիան փաստորեն ինչ-որ տեղից հետո կանգնեց դեռ հերիք չէ, Ղարաբաղի հարցն էլ կապեց այդ հարցի հետ։ Դրա համար մեր սառնությունը շատ բնական է։ Իհարկե, դրանից չի բխում, որ եթե ինձ հրավիրում էին հանդիպման, ես պետք է չհանդիպեի, որովհետև բոլոր դեպքերում ինչ-որ շփումներ պետք են, որովհետև ես չեմ ներկայացնում պետությունը։ Բայց պետության կողմից այդ սառնությունը, իմ կարծիքով, շատ ճիշտ է»,- ասաց Մանուկյանը։ Ռուզաննա Ստեփանյան azatutyun.am
        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
627680
588155