ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

«Եթե շարժման դրական էներգիան ճիշտ օգտագործվեր, մենք հիմա ավելի մեծ արդյունքների հասած կլինեինք». Վազգեն Մանուկյան04.10.2013  


Այսօր տեղի ունեցավ «Շարժում 1988/25» գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաև գրքի հերոսներից մեկը` «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր-անդամ Վազգեն Մանուկյանը: Գրքում զետեղված է 20-ից ավելի հարցազրույց այն մարդկանց հետ, որոնք կանգնած են շարժման ակունքներում և կարևոր դերակատարում են ունեցել դրանում: «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը նկատեց, որ ներկայումս Հայաստանում մեծանում է մի սերունդ, որը շատ քիչ բան գիտի 1988թ.-ի շարժման մասին, իսկ գքում ի մի են բերված այն փաստերը, որոնք ներկայացվել են շարժման մասնակիցների կողմից` նրանց խոսքերով: Վազգեն Մանուկյանը, խոսելով ոչ հեռու անցյալի մասին, նույնպես նշեց, որ ժամանակը շատ բան մոռացության է տվել, իսկ որ ամենացավալին է` 25 տարվա պատմությունը ոչ միշտ է ներկայացվում ճիշտ: Խոսելով շարժման մասին` Վազգեն Մանուկյանը նշեց, թե որոնք էին այն ազդակները, որոնք հանգեցրին զանգվածային ցույցերի: Նրա խոսքով` ղարաբաղյան շարժումը օրինակ ծառայեց մյուս ժողովուրդների համար: Մանուկյանն ընդգծեց, որ նման միասնություն ու համախմբվածություն երբևէ չէր եղել, և եթե այն դրական էներգիան, որն այդ ժամանակ կար, ճիշտ օգտագործվեր, ապա Հայաստանը հիմա շատ ավելի մեծ արդյունքների հասած կլիներ.
Վազգեն Մանուկյանը ղարաբաղյան շարժումը կարևորեց նաև այն տեսակետից, որ այն իր մեջ ատելության էներգիա չվերցրեց և ճեղք չառաջացրեց` նշելով, որ հիմա, շարունակելով պայքարել մեր երկի համար, պետք է օրինակ վերցնենք դրանից` նվազեցնելով ատելության էլեմենտները: Մանրամասները` տեսանյութում3 Լրագրողներից մեկի հարցին, թե որն էր ամենամեծ կորուստը, որ Անկախությունից հետո ունեցանք, Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ Հայաստանում առկա թերությունների արմատը ոչ ազատ և արդար ընտրություններն են: Նրա խոսքով` 1995-96 թվականներին Հայաստանը լիովին պատարստ էր արդար ընտրություններ անցկացնել, և եթե դ ատեղի ունենար, ապա ներկայիս թերությունների մեծ մասը չէր լինի: Մանրամասները տեսանյութում` Լրագրողներից մեկն էլ հարցրեց,թե արդյոք մենք ունեցանք այն , ինչի համար պայքարում էինք: Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ մեծ հաշվով “այո”:
        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
627699
588174