ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

Հանրային խորհուրդը քննարկեց Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ իրանցի հովիվներին հանձնելու հարցը 25.04.2013  


Այսօր Հանրային խորհրդի լիագումար նիստում քննարկվեց Հայաստանի արոտավայրերի օգտագործման հարցը: ՀԽ անդամ, ՀԽ գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը մասնավորապես անդրադարձավ ՀՀ Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի միջև կնքված “համաձայնագրին”` Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ իրանցի հովիվներին հանձնելու վերաբերյալ:Նա նշեց, որ այդ “համաձայնագիրը” չունի որևէ իրավական ուժ, քանի դեռ ՀՀ հողային օրենսգրքի պահանջների համաձայն պայմանագրեր չեն կնքվել և գրանցում չեն ստացել:Հանրային խորհուրդը անընդունելի համարեց նմանատիպ ծրագրերի իրականացումը` անկախ իրավական ձևակերպումներից, քանի որ դրանք հակասում են Հայաստանի տնտեսական և անվտանգության շահերին:Ներկաները բարձրացրին օրենսդրության թերի լինելու հարցը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հարց բարձրացրեց. եթե լրատվամիջոցների աղմուկը չլիներ, այդ հովիվները կգա՞յին Հայաստան: Ներկաները ենթադրեցին, որ այո:
Առաջարկվեց ոչ նպատակահարմար գտնել հանրապետությունում հեռագնա արոտավայրերի օգտագործումը օտարերկրյա քաղաքացիներին վարձակալությամբ հանձնելը, սակայն ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանը նկատեց, որ այդ դեպքում խնդիր կառաջանա հնարավոր օտարեկրյա ներդրումներից զրկվելու տեսանկյունից: Վազգեն Մանուկյանն առաջարկեց այնպիսի որոշում ընդունել, որը մի կողմից խոչընդոտ չլինի օտարերկրյա ներդրողների համար, մյուս կողմից` չվտանգի ազգային անվտանգությանն ու տնտեսական շահերին:Առաջարկ եղավ նաև վերոնշյալ “համաձայնագրի” վերաբերյալ դատապարտող որոշում կայացնել` բարձացնելով նաև նման դեպքերում պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը:Յուրի Ջավադյանը ներկայացրեց նաև ՀԽ ուսումնասիրությունների արդյունքները` փաստելով, որ համաձայն ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2012 թ. հաշվետվության` արոտավայրերի մակերեսը կազմում է 1056.3 հազ.հա, որից հեռագնա` 687.3 հազ. հա, մերձգյուղային` 369.0 հազ. հա: “Այդ արոտավայրերի տարարծքը ՀԽՍՀ ժամանակաշրջանում թույլ էր տալիս պահել 2.1 մլն ոչխար` ներկայիս 670.0 հազարի փոխարեն, ինչը վկայում է արոտավայրերի ոչ արդյունավետ օգտագործման և զարգացման մասին”,-ասաց Յուրի Ջավադյանը:Հանրային խորհուրդը հարցի վերաբերյալ որոշում կկայացնի ՀԽ առաջիկա փոքր խորհրդի նիստի ընթացքում: ankakh.am
        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
627717
588192