ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

Վազգեն Մանուկյանն ընդունել է ««Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչներին29.03.2013  


Մարտի 28-ին ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է ««Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանին, խորհրդի նախագահի տեղակալ Գյուրջիս Քոչոյանին, մարզերի գծով տեղակալ Սաբրի Բաքոյանին և կազմակերպության պաշտոնաթերթի՝ «Շանգալ»-ի խմբագիր Զինա Խատիևային: Ամո Շարոյանը նախ բարձր է գնահատել հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ապա ներկայացրել իրենց կազմակերպության հիմնական նպատակը. այն է՝ մարդու իրավունքների՝ մասնավորապես ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Այնուհետև Շարոյանը բարձրացրել է Հայաստանի պետական կառույցներում եզդիների ներգրավվածության հարցը՝ կարևորելով ՀՀ Ազգային ժողովում, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդում, ինչպես նաև Տեղական ինքնակառավարման մարմիններում եզդի ներկայացուցիչ ունենալու անհրաժեշտությունը:
Վազգեն Մանուկյանն, իր հերթին կարևորելով ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված նրանց գործունեությունը,՝ պատրաստակամություն է հայտնել Հանրային խորհրդի շրջանակներում հարցը բարձրացնել և առաջարկել լուծման մեխանիզմներ՝ միաժամանակ նշելով, որ այդ բարեփոխումներից պետք է օգտվեն Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունները: Նա առաջարկել է բարձրացված հարցերի հիման վրա պատրաստել փաստաթուղթ, որը նախ քննարկման կդրվի ՀԽ հանձնաժողովներում, ապա կներկայացվի խորհրդի քննարկմանը: Վազգեն Մանուկյանը կարևորել է նաև փաստաթուղթը հանրային քննարկման դնելը, որպեսզի դրա մշակմանը մասնակցեն նաև հասարակական սեկտորի, ինչպես նաև Հայաստանի մյուս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:
        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
627702
588177