ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

Հանրային խորհուրդը բարձրացրել է հարցեր, որոնք հնչեղություն չեն ստացել. Վազգեն Մանուկյան27.12.2012  


Հանրային խորհուրդը ոչ միայն անդրադառնում է հնչեղություն ստացած հարցերին, այլ նաև բազմաթիվ դեպքերում ինքն է բարձրաձայնել շատ հարցեր և լուծում փնտրել դրանց համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նա ասաց, որ թեև հասկանում է, որ Հայաստանում խնդիրները շատ են, բայց, ըստ նրա, դրականն էլ քիչ չէ: Վազգեն Մանուկյանի խոսքով՝ Հայաստանում արդարության պակաս կա, արդարադատության համակարգի ոչ մաքուր աշխատանք, ոչ արդար ընտրություններ, փոքր և միջին բիզնեսի մրցակցության պակաս, բայց այս հարցերը, նրա համոզմամբ, կարելի է լուծել մի դեպքում, երբ ձևավորվի քաղաքացիական հասարակություն: «Հանրային խորհրդի գործառույթների հիմքում էլ հենց դա է ընկած, նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը»,- ասաց նա և արձանագրեց, որ, այնուամենայնիվ, Հայաստանում այս ուղղությամբ զարգացում նկատվում է: Վազգեն Մանուկյանը հիշեցրեց միայն վերջին տարվա խնդիրները, որոնք լուծվել են հասարակության ճնշման տակ, և որին նպաստել են ոչ միայն ՀԿ-ները, այլ նաև Հանրային խորհուրդը՝ Մաշտոցի պուրակ, Թռչկան և այլն:
«Տարեցտարի ավելի խորն ենք ներգրավվում եվրոպական կառույցների մեջ, և հենց այնպես իշխանությունը չի կարող այդ հարցերն անտեսել. հասարակությունը զարգացել է»,- նկատեց նա: Թե կոնկրետ ինչ հարցեր են եղել, որոնք հանրային հնչեղություն չեն ստացել և Հանրային խորհուրդը անդրադարձել է, Վազգեն Մանուկյանը նշեց, որ նաև իրենք են նպաստել կանխելու մարդու հյուսվածքների և օրգանների փոխպատվաստման հարցը օրինականացնելուն, դեմ են եղել սուրոգատ մայրերի հարցին, որը բարոյական կողմից, ըստ նրա, ոչ միայն իրենց, այլև շատ երկրների համար անընդունելի է, չնայած որ Հայաստանում օրենքը գործում է։ Բացի այդ՝ Արարատում իրենք նախագահի և կառավարության առաջ հարց են բարձրացրել, որ ձկնաբուծությամբ զբաղվողները ոչ թե նոր ջուր օգտագործեն, այլ ֆիլտրեն ջուրը, և նշել են, որ եթե այսպես շարունակվի, ապա Արարատյան դաշտը կվերանա։ Վազգեն Մանուկյանը նաև նշեց, որ իրենք իրենց վրդովմունքն են հայտնել նաև ազգային ավիափոխադրողի վաճառքի հարցում: Միաժամանակ նա նկատեց, որ իրենք որոշում չեն կայացնում, պարզապես հարցն են բարձրացնում և լուծում պահանջում համապատասխան մարմիններից: Հանրային խորհրդի նախագահը նաև նշեց, որ չիրականացան տեսակետները, թե Հանրային խորհուրդը կգա և ինչ-որ մեկի տեղը կզբաղեցնի։ «Մենք դաշնակից ենք ոչ միայն ՀԿ-ների, այլև իշխանական շատ օղակների հետ, և հասարակությունը պետք է օգտագործի այս կառույցը»,- եզրափակեց Վազգեն Մանուկյանը։ Լուրեր Հայաստանից - Թերթ.am
        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
627696
588171