ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ՀՀ և Չինաստանի ՀԽ-ների միջև երկկողմ համագործակցության պայմանագիր է կնքվել2011-09-19  


Այսօր ՀՀ հանրային խորհրդի և Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի (ՉՏՍԽ) միջև կնքվեց երկկողմ համագործակցության պայմանագիր, որով կողմերը համաձայնում են նպաստել երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացմանը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն նշեց, որ վերջին տասնամյակներում Չինաստանը բոլոր ոլորտներում սրնթաց առաջ է գնացել, ինչը երկրի վարած ճիշտ քաղաքականության արդյունք է: Հայաստանի երրորդ հանրապետության և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են անկախացումից անմիջապես հետո, սակայն, ըստ պատմագրության, երկու ժողովուրդների միջև ընկերական հարաբերություններ են հաստատվել դեռ 2-րդ դարում:
Երկու երկրների ՀԽ-ները, չնայած առկա դիվանագիտական հարաբերություններին, ցանկություն են հայտնել հարաբերություններ ստեղծել նաև հասարակությունների միջև` կյանքի տարբեր ոլորտներում: Համաձայնագրի կնքումը կարևորեց նաև ՉՏՍԽ փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Յանգ Անցյանգը`հավելելով, որ դա կնպաստի երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը: Վազգեն Մանուկյանը նաև տեղեկացրեց, որ ՀԽ առաջարկով ԱՊՀ երկրների հանրային խորհուրդների ասոցիացիա կստեղծվի ՏԵՍԽԻՄ-ի շրջանակներում, որը միավորում է աշխարհի 60 երկրների հանրային խորհուրդներին: Ռուսաստանը և Ուկրաինան արդեն ցանկություն հայտնել են ընդգրկվել նոր ասոցիացիայում: «ՀԽ-ներում հավաքված են նախկինում և ներկայում ազդեցիկ մարդիկ, որոնք կապված են որոշումներ ընդունելու հետ: Այդ ազդեցությունները պետք է ծառայեցնենք մեր երկրների հարաբերությունները ամրապնդելուն: ԱՊՀ երկրներում քաղաքացիական հասարակություն կառուցելու խնդիրներն էլ շատ նույնանման են»,- ասում է Մանուկյանը:
        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
627684
588159