ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

Լեզվի մասին՚ ՀՀ օրենքում առաջարկված փոփոխությունները չեն բխում մեր ազգային և պետական շահերից՚ 03.05.2010  


ՀՀ Հանրային խորհուրդը ապրիլի 28ի իր լիագումար նիստում քննարկեց ՙԼեզվի մասին՚ ՀՀ օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների օրինագիծը և քվեարկությամբ որոշեց, որ դրանք ՙչեն բխում մեր ազգային և պետական շահերից՚. Խորհուրդը կառավարությանն առաջարկում է հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման մակարդակը բարձրացնելու համար այլ ուղիներ գտնել: Նույն օրը Հանրային Խորհուրդը որոշեց դիմել կառավարությանը ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճը վերստին ընդգրկել պետության կողմից պահպանվող մշակութային արժեքների ցանկ, ողջունեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Հայաստանի ճարտարապետների միության միջև սկսված բանակցություններն այդ խնդրի շուրջ:


Խորհուրդը որոշեց պետական խորհրդանիշների հանդեպ հատուկ վերաբերմունքի համատեքստում առաջարկել Պետական դրոշի տոն սահմանել: Քննարկվեցին Հայաստան Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը, գյուղատնտեսության հետ կապված կոնկրետ խնդիրներ և այլ հարցեր: Լսելով Խորհրդի անդամ Կարինե Դանիելյանի հայտարարությունը ՙՄարիամ Սուխուդյանի բացահայտումներից հետո սկսված դատավարության մանրամասների՚ շուրջ, խորհուրդը որոշեց հետևել դատավարության ընթացքին անկալելով, որ դպրոցական երեխաների հանդեպ հանցագործության մեջ մեղադրվող ամբաստանյալը չխուսափի արդարադատությունից: Խորհուրդը հանձնարարարեց նյութեր նախապատրաստել քննարկելու ակադեմիկոս, Խորհրդի անդամ Ռոբերտ Աթոյանի բարձրացրած ՙԵրեք գիտահետազոտական ինստիտուտները Հայաստանին վերադարձնելու՚ հարցը: Ինտերնետ հասանելիության ծառայությունների բարելավման ընթացքի, հայկական երկաթգծի կամուրջների վթարային վիճակի, արևային էներգիայի ստացման մասին Խորհրդի անդամների հաղորդումներին, ինչպես նաև նիստում քննարկումների արձանագրությանը և առավել մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ ՀՀ Հանրային խորհրդի կայք էջում. http://www.publiccouncil.am/:

ՀՀ Հանրային խորհրդի տեղեկատվություն


        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
627719
588194