ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱԺՄ XVI ՀԱՄԱԳՈՒՄԱՐ24.06.2005  


ԱԺՄ ՆԱԽԱԳԱՀ
  ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
Ե Լ ՈՒ Յ Թ Ը

Տարիներ առաջ մի բարձրաստիճան պաշտոնյա այսպիսի մի միտք ասաց. «Գործարանները քանդել են, արդյունաբերությունը կանգնած է, ոչինչ, այդ ամենը մի քանի տարում կարելի է վերականգնել, եւ վերականգնել ավելի լավ ձեւով»: Խնդիրն ուրիշ է. ո՞ւր են այն մարդիկ, որ այդ ամենը կառուցելու են: Հայ մարդը կոտրված է: Կարելի է շատ լավ ու մտածված  ծրագրեր առաջարկել, բայց եթե չկա մարդը, որը իրականացնելու է, դրանք ոչ մի արժեք չեն ունենա: Մեզ մոտ, բոլորիս ներսում, կուտակված դժգոհություն կա, ինքներս մեզ հետ հաշտ չենք, երկրի հետ հաշտ չենք, որովհետեւ միաժամանակ ապրում ենք երկու երկրում. մեկը իրական Հայաստանն է, որտեղ ապրում ենք, պայքարում, կռվում, հաղթում կամ պարտվում ենք, եւ մյուսը` այն Հայաստանն է, որի գծագիրը բոլորիս ուղեղի մեջ է: Եվ գրեթե բոլորի համար այդ գծագիրը նույնն է: Սակայն  հսկայական է այդ գծագրի եւ այն երկրի հակասությունը, որտեղ մենք ապրում ենք:
Ներկայիս կառավարման համակարգը, նախեւառաջ մխսող իշխանության համակարգ է: Մխսեցին բոլոր գործարանները, մխսվում է այն հողը, որը ժառանգություն ենք ստացել մեր պապերից, մխսվում է բնությունը, դրսից մեր հայրենակիցների ուղարկած միլիոնավոր դոլարները, հումքը, հանքերը: Եվ շուտով մխսվելու են նաեւ հաղթանակի արդյունքները, դա էլ է դառնալու առևտրի առարկա: Պատկերացնո՞ւմ եք, ի՞նչ յուղալի պատառ է. զիջելով կարող ես պահել իշխանությունը, կարող ես անել այնպես, որ Հայաստանը ստանա միլիոնավոր դոլարներ, որոնք  էլի կարելի է մսխել: 

 Եվ այս ճանապարհը անվերջանալի է, քանի որ մեր հազարավոր հայրենակիցները միշտ էլ գումար ուղարկելու են, եւ մխսելու բան միշտ էլ լինելու է: Մխսել` դեռ չի նշանակում չստեղծել: Հյուրանոցներ, ռեստորաններ, շենքեր են կառուցում, նոր մեքենաներ ձեռքբերում, այդ մխսումները, իհարկե, ինչ-որ չափով ներդրվում են Հայաստանում: Բայց այդ ուղին  շատ հեռու է այն ճանապարհից, որով գնում է աշխարհը. այդպես  ոչնչի չես հասնի:


Եթե բնութագրես Հայաստան պետությունը, ապա ինչի՞ մասին պետք է առաջին հերթին խոսես. անօրինականության, անարդարության, դրամաշորթության, կոռուպցիայի: Ի՞նչ հետեւանքների է դա հանգեցնում: Նախ` Հայաստանում կորում է ազատ մրցակցությունը բոլոր ասպարեզներում. քաղաքական ասպարեզում կառավարության անդամ դառնում են ոչ թե արժանավոր մարդիկ, ոչ թե մարդիկ որոնք մրցակցության արդյունքում են հաղթում, այլ բոլորովին ուրիշ ճանապարհով: Տնտեսության մեջ չկա ազատ մրցակցություն, կան մոնոպոլիստներ. այսքան փողը քեզ, այսքան նավթի քվոտան քեզ, այսքան ալյուրի քվոտան քեզ: Սա է Հայաստանում: Ի՞նչ հետեւանքների է հանգեցնում ազատ մրցակցության բացակայությունը: Ամենալուրջ հետեւանքն այն է, որ բոլոր փայլուն մարդիկ դուրս են մղվում համակարգից: Նրանք տնտեսական, քաղաքական համակարգում տեղ չունեն, եւ նրանց տեղը զբաղեցնում են գորշ, սահմանափակ ընդունակություններով, սահմանափակ գիտելիքներով մարդիկ, որոնց մի մասը` որպես չինովնիկ, որպես բիզնեսմեն, ջանասիրաբար աշխատում է կառավարության համար: Բայց քանի որ նրանց գիտելիքները սահմանափակ են, հասնում են սահմանափակ արդյուքների,  եւ դա դժգոհություն է առաջացնում ժողովրդի մեջ: Փորձե՞լ եք իշխանավորների հետ խոսել, բացատրել, որ այս կամ այն գործը ճիշտ չի արվում: Չեն ընդունում, վրդովվում են, խորապես համոզված են, որ անում են այն, ինչ հնարավոր է: Անշուշտ, այն ինչ հնարավոր է իրենց համար:
 Այդ ամենից ծագում է երկկողմանի դժգոհություն` ժողովուրդը իրենցից, իրենք` ժողովրդից: Եվ սկսում է փակ շրջանի մյուս պտույտը.  ասում են` ժողովուրդը իրենց չի գնահատում: Ուրեմն` ժողովուրդը արժանի չէ, որ ինքն իր քվեարկությամբ ձեւավորի իշխանություն, ուրեմն` իրենք անարդար ձեւով նորից պիտի պահեն իշխանությունը: Եվ այդ անիվը պտտվում է ու  պտտվում է: Ու Հայաստանում ձեւավորում է նոր մարդու կերպար, մարդ, որին մինչ այս Հայաստանում չենք հանդիպել. նոր տեսակ: Հայաստանում կռիվը ոչ թե իշխանության ընդդիմության միջեւ է, այլ կատաղի պայքար է մղվում երկու տեսակի միջեւ` մեր եւ նրանց տեսակի: Այս պայքարն է հիմա Հայաստանում` անուղղակի, չերեւացող:

Հայաստանում ինչքան  հյուրանոց եւ ռեստորան կառուցվի, հետ է մնալու համաշխարհային զարգացումներից, եւ վերջիվերջո ասելու են` ոնց ուզում եք` ապրեք, մնացեք ձեր սարերում,  բայց դուք արժանի  չեք  Ղարաբաղ ունենալու, տվեք այն ավելի արժանավոր ժողովուրդների, դուք ի՞նչ գործ ուենք Ղարաբաղի հետ: Դուք մնացեք ձեր սարերում, ո՞նց ուզում եք` ապրեք: Դրա հետեւանքով մեզ մոտ առաջանում է նոր հոգեբանություն` մեկուսացման, գավառական հայրենասիրության` մենք տարբեր ենք ուրիշներից,  մեր սարերում պետք է ապրենք, շուրջպարեր պետք է պարենք, մենք ուրիշ ենք: Այդ գավառական հայրենասիրությունը խեղդում է Հայաստանը:
Կարո՞ղ է այդ վիճակը շարունակվել եւ կարծրանալ: Առաջին հայացքից թվում է, թե այսպիսի իշխանությունը դատապարտված է այսպիսի իշխանությունը, բայց կարելի է տասնյակ երկրների օրինակ բերել, որոնք  շարունակ այս նույն վիճակում են եղել: Ի՞նչ է եղել որ: Եվս  մի քանի հարյուր հազար հայ, որոնք չեն դիմանում այս համակարգին, կթողնեն կգնան, մնացածները կհարմարվեն այդ տեսակին: Եվ այդ տեսակը մեր մեջ էլ է տարածվում, յուրաքանչյուր ուղեղում է  սկսվում կատարվել գծագրի փոփոխությունները: Կամաց-կամաց ընտելանում ենք այս կյանքին: Եվ այսուհետեւ ով չի դիմանա` կգնա: Այսպես տարիներ շարունակ: Ինքն իրեն ոչինչ չի  փոխվի, եթե մեր տեսակի մարդկանց զորահավաք չկազմակերպենք, իսկական զորահավաք, որը պայքարի երկրի համար: Ոչ ոք ոչ դրսից, ոչ ներսից, ոչինչ չի կարող փոխել, եթե պայքար չլինի: 

 Իսկ ինչպիսի՞ երկիր ենք ուզում, ի՞նչ գծագիր է մեր ուղեղներում: Մենք կուզենայինք մի Հայաստան, որտեղ մարդիկ ապրեն բարոյականության, հայրենասիրության, օրինականության, արդարության մթնոլորտում, որտեղ պահպանվի մարդու արժանապատվությունը, զարգանա պետությունը: Եվ այդ ամենը ամրագրված լինի մի Սահմանադրությամբ, որը ոչ միայն տարանջատի իշխանության երեք ճյուղերը, այլ բովանդակի մի դրույթ, որը ժողովրդին հնարավորություն տա ժամանակ առ ժամանակ միջամտելու պետական գործերին:
 Մենք կուզենայինք այս տարածաշրջանում ունենալ վճռական դեր, ոչ թե ուրիշների տարածքների նկատմամբ, այլ մենք ի վիճակի ենք որոշիչ դեր կատարել  այս տարածքում եվ նոր տեխնոլոգիաների, եվ գիտության, եւ ֆինանսական, եւ ձեռներեցության ոլորտում` որպես եղբայր մեր հարեւան պետություներին, որպես առաջնորդ, որպես օգնող: Ոչ թե բոմժի կարգավիճակով աշխարհի տարբեր վայրերից տեղերից փող հավաքենք:
 Մենք կուզենայինք` համաշխարհային մրցակցության մեջ մենք մեր արժանի դերն ունենանք: Մենք կուզենայինք, ինչպես միջին դարերում, ունենանք նավատորմ: Հիշենք, 200-ից ավելի նավ ունեինք, եւ Հոլանդիան, Անգլիան, որոնք հզոր երկրներ էին, մրցում էին հայերի հետ առեւտրի մեջ: Հայերն իրենց լուման էին ներդնում Վերածննդի, բողոքական շարժման, ռեֆորմացիայի շարժման մեջ, որը փոխեց ամբողջ Եվրոպան:
 Ուզում ենք այդպիսի արժեք ունենալ ամբողջ աշխարհում. դա է մեր երազանքը , որը պետք է ամրագրված լինի հայեցակարգով եւ երկրի Սահմանադրությամբ:
 Ո՞վ է դաշնակիցը այդ պայքարում. առաջին հերթին` ժողովուրդը: Ուշադրություն դարձրեք, ժողովուրդը միշտ քվեարկում է իշխանությունների դեմ: Միշտ: Կարեւոր չէ ո՞ւմ օգտին է քվեարկում, միշտ քվեարկում է իշխանությունների դեմ: Ինչու՞: Իշխանությունները շատ պարզ բացատրություն ունեն: Ասում են` ժողովուրդը հիմար է, սոցիալական օբյեկտիվ խնդիրների դժվարությունները չի գիտակցում, հույս ունի, որ կգա մեկը, եւ սոցիալական վիճակը կտրուկ կլավանա: Ո'չ: Ժողովրդի հետ ես եմ հանդիպում, մենք  ենք հանդիպում, գիտենք, որ մեր ժողովուրդը  շատ իմաստուն է, շատ լավ է հասկանում, որ կտրուկ ոչ մի սոցիալական փոփոխություն չի լինի: Մեր ժողովուրդը քվեարկում է այն Հայաստանի օգտին, որը գծագրված է իր ուղեղում, այդ Հայաստանին է ձայն տալիս:  1-ին մեր դաշնակիցը`  մեր ժողովուրդն է: 

 Երկրորդ դաշնակիցը ծնվում է իշխանության ընդերքում: Այնուամենայնիվ, եւ’ իշխանական կուսակցությունների մեջ, եւ’ ԱԺ-ում, եւ’ գործարար ոլորտում հազարավոր նորմալ մարդիկ կան, որոնք քիչ թե շատ լավ են ապրում, նույնիսկ հարուստ են, բայց գիտակցում են, որ այս ճանապարհը դատապարտված է: Փակուղուց իրենք են տուժելու, իրենց երեխաները, թոռները: Եվ սրանք հզոր դաշնակից են, որոնք գտնվում են իրենց ներսում: Այդ դաշնակցի հետ անպայման պետք է համագործակցել, բայց նա կհամագործակցի այն դեպքում, եթե տեսնի, որ դիմացը կանգնած են ուժեր, որոնք իսկապես անկեղծ են, խելոք են, անկեծ նվիրված են գործին, կարողանում են խնդիրներ լուծել: Այդ դեպքում մենք մեծ դաշնակից կունենանք  նաեւ ներսում:

Երրորդ դաշնակիցը երիտասարդությունն է: Ես հաճախ եմ զրուցում իմ բարեկամ դասախոսների հետ, տեղյակ եմ, երիտասարդության մի փոքր մասը ուղղակի փայլուն է: Խորհրդային Միության տարիներին նման փայլուն երիտասարդություն չենք ունեցել, որ ծանոթ լիներ, թե ինչ է կատարվում աշխարհում, այդ երիտասարդությունը նվիրված լիներ է իր երկրին, պետությանը, ազգային գաղափարախոսությանը: Բայց այդ երիտասարդությունն ուզում է, որ Հայաստանը լինի այնպիսի երկիր, ուր ինքը ձգտում է գնալ աշխատելու: Այդ մարդիկ համախմբված են հասարակական կազմակերպություններում, միջազգաին կազմակերպություններում: Եվ նրանք մեր դաշնակիցներն են, նրանց մեջ մեծ էներգիա, մեծ էմոցիա կա, նրանք դեռ չեն խաբվել, չեն ջարդվել, չեն հարմարվել, դեռ չեն հուսահատվել:

Եվ չորրորդ դաշնակիցը Արեւմուտքն է: Այն, ինչ մենք ուզում ենք մեր երկրում, եւ այն, ինչ նրանք ուզում են տեսնել մեր երկրի ներքին կառուցվածքում, նիստուկացում 90 տոկոսով հանընկնում են, 10 տոկոսը մեր ազգային առանձնահատկություններն են: Դա միջամտություն  չէ մեր գործերին: Մենք գալիս ենք նույն ակունքներից, նույն ընտանիքին ենք պատկանում, եւ արեւմտյան քաղաքակրթության մեջ հայերը հսկայական դեր են ունեցել: Իրենք ել էին ապրում մի ժամանակ հայերի գծած սխեմայով: Արեւմուտքը մեր հարազատ ընտանիքն է, եւ մեր բնական դաշնակիցն է: Երբ Վենետիկի խումբը խոսում է որեւէ առաջակության մասին, ասում են` միջամտում է մեր ներքին գործերին: Ի՞նչ միջամտության մասին է խոսքը, երբ այն, ինչ մեր ժողովուրդը, ընդդիմությունը, հասարակությունն է ասում, բանի տեղ չեն դնում, ուզում են անպայման դրսից գա գաղափարը:
Մեզ դա այնքնան էլ ձեռնատու չէ: Եթե անընդհատ դրսից գա,  վիրավորելու է մեր արժանապատվությունը, սպանելու է մեր ինքնավստահությունը, հավատը ապագայի նկատմամբ, դաղելու է մեր արժանապատվությունը: Հետեւաբար` այն, ինչ ուզում ենք, պետք է ինքներս ձեռք բերենք: Եվ մենք ունենք դաշնակիցներ:

Համոզված եմ, որ հաղթանակը մերն է լինելու, բայց այդ հաղթանակի համար պահանջվում է հատուկ հայեցակարգ: Մեր տեսակի մարդիկ պետք է կարողանան իրար հետ համախմբվել, խոսքը միայն կուսակցությունների մասին չէ, հասարակության մեջ հազարավոր մարդիկ կան, որոնք ունեն նույն երազանքն ու տեսիլքը: Նրանք բոլորը մեր դաշնակիցներն են:
Եվ ես` որպես ԱԺՄ-ի նախագահ, ԱԺՄ-ի առջեւ դնում եմ զորահավաքի հարց: Առջեւում տեսակների պատերազմ է, մի տեսակն արդեն պատրեազմ է հայտարարել մեր տեսակին, եւ հիմա հաղթած է: Ուստի`  մեր տեսակը  պետք է զորահավաք անի: Համոզված եմ, որ այդպես, կկարողանանք հասնել այն երկրին, այն Ավետյաց երկրին, որի մասին երազում ենք: Դեռ Չարենցն էր ասում. առօրյա կյանքում գնում ես շուկա, նայում ես` գյուղացու աչքերի մեջ բոցկլտում է Երկիր Նաիրին: Բայց, ասում է, գուցե այն չկա՞, գուցե այն ուղեղային մորմո՞ք է: Ո’չ: Մորմոք չէ: Այն, ինչի մասին երազում ենք, տասնայակ ուրիշ երկրներ կարողացել են կառուցել: Ընդ որում, հաշվի առեք, այն երկրները, որոնք դա կառուցել են, օրինակ` Ֆրանսիան, կառուցել են վերջին 50 տարվա ընթացքում: Ամբողջ քաղաքակրթության 90 տոկոսը` ժամանակակից կյանքը, պետության կառուցվածքները, մտածողությունները, մարդու իրավունքները, այս ամենը ստեղծվել է Երկրորդ  Համշխարհային պատերազմից հետո: Ֆրանսիայի առաջին մասնավոր հեռուստաընկերությունը ստեղծվել է 1984թ.: Մենք ուիշներից հետ չենք, եւ մենք մեր կյանքում էլ որոշ ժամանակներում, որոշ  տեղերում տեսել ենք այս ամենը: Վերջին 15 տարում էլ ենք տեսել:

 Ես ուզում եմ դիմել ԱԺՄ-ի անդամներին: Մենք ծանր ճանապարհ ենք անցել, տեսել ենք հաղթանակներ, պարտություններ, երբեմն սխալ են արել: Որ երկիրն այս վիճակում է, մենք մեր մեղքի բաժինն ունենք: Մենք էլ ենք մեղավոր: Եղել է ժամանակ, երբ խռովել ենք հասարկությունից, մի կողմ ենք քաշվել, հույս ենք ունեցել, որ ուրիշները կանեն: Կյանքը ցույց է տալիս, որ ԱԺՄ-ն ունի այդ առաքելությունը եւ պետք է ստանձնի այն ու առաջ գնա: Բայց դա միայնակի ճանապարհ չէ: Չկա Հայաստանում այդպիսի կուսակցություն, որ կարողանա միայնակ    այդ գործը անել: Նույնիսկ չկա երեք կուսակցություն, որոնք կարողանան իրենց կադրերով կառավարություն ձեւավորել: Հետեւաբար` պետք է միավորվենք մեր նմանների հետ, մեր նպատակների շուրջը: Պայքար մեր կերպարի, մեր տեսակի հաղթանակի համար: Եվ ես համոզված եմ, որ դժվարություններով ու տքնանքով, բայց նաեւ ոգեւորությամբ կգնանք առաջ,  դեռ կտեսնենք այն շողշողուն գագաթները:


        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
627689
588164