
Իհարկե շատ կարևոր է այն ոգևորությունն ու վճռականությունը, որը կա մեր ամբողջ ժողովրդի շրջանում, բայց ի տարբերություն Արցախից դուրս գտնվողների՝ Արցախում գտնվողներն էյֆորիայի մեջ չեն, իրենց համար սա հոլիվուդյան կինոնկար չէ, այլ իրական կյանք, որով իրենք ապրում են և ապրել են տասնամյակներ շարունակ ու կարողացել են հաղթանակի հասնել։ Այսօր էլ նրանք լի են սառը վճռականությամբ՝հաղթելու և իրենց ուսերի վրա կրում են այն ծանր բեռը, որն անհրաժեշտ է հաղթանակի համար։

Հյուրը'' ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն է

Արծրուն Պեպանյանի հեղինակային «Վերելք» հաղորդաշարի «Երկար զրույց» շարքի 2-րդ մասի շրջանակներում, անդրադառնալով Պեպանյանի հարցին, թե ինչպես է վերաբերվում, որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո շատերն իրեն մեղադրում էին իշխանություններին ծախվելու մեջ, Վազգեն Մանուկյանն ասել է․ «Ախր մարդիկ ծախվել բառն էլ լավ չեն հասկանում։ Ընդ որում՝ ասում են մարդիկ, որոնք ամբողջ կյանքում դրսից փող ստանալով են ապրել»։

«Վերելք» հաղորդաշարը մեկնարկում է նոր շարք՝ «Երկար զրույց»: Քաղաքական, պետական ակնառու դեմքերի հետ անցկացվում է ոչտաղավարային, անկաշկանդ զրույց քաղաքականության, կյանքի մյուս ասպարեզների շուրջ՝ լույս սփռելով Երրորդ հանրապետության որոշ մութ էջերի վրա: «Երկար զրույց» շարքի առաջին հյուրը Վազգեն Մանուկյանն է: Մանրամասները՝ տեսանյութում

Արծրուն Պեպանյանի հեղինակային «Վերելք» հաղորդաշարի «Երկար զրույց» շարքի անդրանիկ թողարկման շրջանակներում , անդրադառնալով Պեպանյանի հարցին, թե արդյո՞ք հայ ժողովուրդը անցյալով պայմանավորված ինչ-որ նստվածքային գծեր ունի, որ խանգարում է նորմալ պետություն ունենալ, ՀՀ առաջին վարչապետ, ԱԺՄ կուսակցության ղեկավար, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է․

Արծրուն Պեպանյանի հեղինակային «Վերելք» հաղորդաշարի «Երկար զրույց» շարքի անդրանիկ թողարկման շրջանակներում ՀՀ առաջին վարչապետ, ԱԺՄ կուսակցության ղեկավար, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է մի շարք հետաքրքրաշարժ հարցերի, որոնցից մեկն էլ վերաբերում է Արցախյան շարժմանը։

«Վերելք». Երկար զրույց Վազգեն Մանուկյանի հետ
Բայց այժմ իրավիճակը շարունակում է լարված մնալ, մարտերը շարունակվում են, և անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական իմաստնություն բանակցությունների, միջազգային կառույցների, շահագրգիռ երկրների օգնությամբ կանխելու ռազմական գործողությունների զարգացումը։

Հիմա աշխարհը մեզ տալիս է երկրորդ հնարավորությունը, և այսօրվա իշխանությունը խոչընդոտ է այդ հնարավորությունն օգտագործելու համար։
Այժմ մենք գտնվում ենք լայն ճանապարհի վրա՝ վանդակի մեջ։

Նախ ասեմ, որ թեկնածունների մի մասին անձամբ ճանաչում եմ և խորին հարգանքով եմ վերաբերվում, բայց որպես ընտրող՝ կառաջնորդվեի հետևյալ սկզբունքներով․
1․ Արցախի կարևորագույն հարցն անվտանգությունն է, և Արցախի նախագահը պետք է ունենա որոշակի փորձառություն անվտանգության հարցում, ռազմական գործում և վայելի ժողովրդի վստահությունն այս հարցերում։
2․ Պետք է լինի ազնիվ իր անցած ճանապարհով։ Ունենալով ղեկավարման փորձ՝ համատեղած չլինի պետական պաշտոնը բիզնեսի հետ։
3․ Պետք է լինի անկախ, չգտնվի օտար երկրների տարբեր կառույցների ազդեցության տակ։
4․ Պետք է կարողանա, ձևավորելով արդյունավետ կառավարություն, իր շուրջ համախմբել հասարակության տարբեր շերտերի, քաղաքական տարբեր ուժերի, օգտվել մասնագետների խորհուրդներից տարբեր ասպարեզներում՝ չբաժանելով հասարակությանը յուրայիների և ոչ յուրայինների։
