
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը իր համար դավաճան չէ՝ թշնամի է:
«Դեռ 2.5 տարի առաջ, երբ ինքը եկավ, ես ասում էի, որ դա ոչ թե լավ կամ վատ վարչապետ է, դրսի ուժերը, օգտվելով մեր ժողովրդի բնական ցանկությունից՝ արդարության, մաքրության, օրինականության, կարողացան գրավել Հայաստանը: Հայաստանը գրավյալ երկիր է: Արցախը գրավված է զորքով, Հայաստանը գրավված է մեր անմեղության, «նայիվության» և իրենց ճկնության շնորհիվ: Եթե երկիրդ գրավել է թշնամի, ուրեմն իր դեմ պայքարելու բոլոր ձևերը օրինական են»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենք ընտրեցին քաղաքական ճանապարհը:
Վազգեն Մանուկյանը նշեց, որ Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, Փաշինյանն օգտագործելով բոլոր ադմինիստրատիվ ռեսուրսները, կարողացել է հավաքել 15 հազար մարդ, ինչն, ըստ Մանուկյանի՝ ցույց է տալիս, որ Փաշինյանի առաջին հենարանի հարցն արդեն լուծվել է՝ ժողովուրդը Փաշինյանի հետ չէ:
«Երկրորդ հենարանը ուժային կառույցներն էին, ուժային կառույցների ողնաշարը բանակն է, եթե բանակը մի կողմում է, մյուս ուժային կառույցները այս կամ այն ձևով անցնում են այն կողմ, այս ռազմական վիճակի ժամանակ չեն կարող թպրտալ, և բանակը կանգնեց ժողովրդի կողքին: Բանակը ասաց, որ մեր անվտանգության խոչընդոտը, թշնամին Նիկոլ Փաշինյանն է, պետք է հեռանա»,- ասաց նա:
Վազգեն Մանուկյանը նշեց, որ թույլ չեն տալու երկրորդ անգամ կոտրել բանակը. «Կարևորն այն է, որ ոչ թե միայն մենք թույլ չենք տալու, այլ բանակը թույլ չի տա, բանակը հասկացել է, բանակում տղամարդիկ են»:
Սահմանադրության մեջ նախատեսված է, որ Գլխավոր շտաբի պետին հնարավոր չէ հանել աշխատանքից: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Գործը գնաց նախագահի մոտ: Նախագահը ընդունեց ճիշտ որոշում, թուղթը վերադարձրեց վարչապետին: Վարչապետը նորից նույն թուղթն ուղարկեց նախագահին: Մեր պահանջն էր, որ նախագահը դա ուղարկի ՍԴ: Երեք օրվա ժամկետն անցավ, ինքը չուղարկեց ՍԴ: Բայց իրավաբանները գտան մի ձեւ, որ մինչեւ ամսի 8-ը Օնիկ Գասպարյանին պաշտոնաթող անել չեն կարող: Այդ արանքում Նախագահը նորից պետք է դիմի ՍԴ: Այդ խոստումը եւ այդ իրողությունը բացատրվեց մեր պատվիրակության, որը նոր այցելեց նախագահական: Այսինքն ինչ մենք ուզում էինք, ստացանք կիսատ-պռատ: Մենք եւս մի քայլ արեցինք, բայց ունենք առջեւում պայքարելու ժամանակ»,-ասաց նա:
Մի բան կա, որ այդ փաստաթղթերից ավելի կարեւոր է. բանակի ղեկավարությունն ասաց, համենայնդեպս իմ տեղեկություններով, որ ինքը չի ենթարկվի անօրինական կարգադրության իչ ուզում է որոշեն տարբեր ատյանները, ամենակարեւորն այն է, որ բանակը ոնց կանգնած էր, այդպես էլ մնալու է: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Սա միայն Օնիկ Գասպարյանի հարցը չէ: Իրեն միշտ խոստանում են, ասում են՝ քեզ լավ պաշտոն կտանք, ոչ մեկին ձեռք չենք տա: Իրականում բավական է մի տեղ թուլություն ցույց տաս, ջարդելու են մինչեւ վերջ, հանելու են ու ձերբակալելու են բոլոր կորպուսների հրամանատարներին: Մենք այդ ձեռագիրը տեսել ենք: Մենք հիմա ուզում ենք բանակն ազատել երկրորդ ջարդից:
Բանակից հետո հերթը հասնելու է ոստիկանությանը: Դուք հիշում եք, ոնց էին ջարդում մարդկանց, ոնց էին վազում Իշխն Սաղաթելյանի հետեւից: Հետո ոստիկանությունը եկավ կարգի: Երբ բանակը հայտարարեց իր կարծիքը, դա ազդեցություն ունեցավ ոստիկանության վրա»,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանը հիշեցրեց 1996 թվականի իրադարձությունները:
«1996-ին մի անգամ ԱԺ-ի «չափառները» անցել ենք. Մտանք շենք, սկսեցին կրակել, հետ հանեցինք ժողովրդից կրակից: Էսօր իրենք են հիշում դրա մասին, բռնել ականապատել են ներսը, ու էնտեղ կանգնած են դիպուկահարներ: Ես չեմ պատկերացնում, ենթադրենք մի քանի տաքարյուն երիտասարդ չափառով փորձեն անցնել, ուրեմն հայ դիպուկահարը պետք է ճակատին կրակե՞լ:
Մենք իհարկե, մտնելու ենք այս շենք, բայց ոստիկանները բացելու են դուռը, մեզ ուղեկցելու են ներս: Նույն ձեւով իրենք մեզ կուղեկցեն, երբ մենք մտնենք կառավարության շենքը, մեր նպատակը դա է, որ ոստիկանն ինքը բացի դուռը, ոչ թե ծեծելով մտնենք: Մեզ պետք չի արյան միջոցով իշխանություն: Դրա հմար պետք է կմք, համառություն ու հավատ»,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանը խոսեց նեւ առաջիկա անելիքներից. «Մենք այս 2-3 օրը Շարժման մասնակիցներով կայցելենք մարզեր, մենք պետք է կարողանանք մեր ձայնը հասցնել մարզերին: Այստեղ մեր շտաբն է, մեր հրապարակն է, մեր փոքր հայրենիքն է, այստեղից գնում ենք տարբեր անհնազանդության ակցիաներ անելու: Շաբաթ օրը մի հատ հսկայական հանրահավաք կանենք, որտեղ ցույց կտանք, որ ամբողջ ժողովուրդն է դրան մասնակցում:
Կարող է իրավիճակը բերի նրան, որ մեզ պետք լինի կատարել շատ ավելի կտրուկ գործողություններ: Այստեղ գոնե մոտ 5 հազար երիտասարդներ կան, որ հիասթափվում են,. ասում են՝ գնանք ջարդենք, էս շենքը, այն շենքը վերցնենք: Սպասեք, ձեր կարիքը կարող է գալ: Բայց ավելի լավ կլինի, որ ձեր կարիքը չգա»:
Նա ժողովրդին կոչ արեց դիմանալ համբերատար լինել. «Մեզ պետք չէ արյան միջոցով իշխանություն, մեզ պետք է հասունացած այդ ամենն ինքն իրեն լուծվի, դրա համար պետք է կամք, համառություն, հավատք: Մենք այս երկու-երեք օրը շարժման մասնակիցներով կայցելենք մարզեր: Պետք է կարողանանք մեր ասելիքը հասցնենք մարզերին: Շաբաթ օրը, 15:00-ին մեծ հանրահավաք կանենք, որ ցույց տանք՝ ամբողջ ժողովուրդն է մասնակցում դրան, և նորից կշարունակենք գնալ առաջ: Կարող են իրավիճակները բերել նրան, որ մեզ պետք լինի կատարել շատ ավելի կտրուկ գործողություններ: Այստեղ կա մոտ 5000 երիտասարդ, որ բողոքում են, ասում են՝ գնանք այս շենքը վերցնենք, այն շենքը վերցնենք, սպասեք, ձեր կարիքը կարող է զգացվել, բայց ավելի լավ կլինի՝ ձեր կարիքը չզգացվի»: